Sunday, 24 November 2024
Greece in Armenia arrow Embassy Newsarrow Մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դիմումի եղանակը՝ 2020 թվականի մարտի 18-ից հետո:

Մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դիմումի եղանակը՝ 2020 թվականի մարտի 18-ից հետո:

Monday, 23 March 2020

1.    Երրորդ երկրների այն քաղաքացիների դիմումները,
Ովքեր ցանկանում են ճանապարհորդել մինչև 18.4.2020 թվականը ՝առանց պատկանելու Հունաստանի մուտքի արգելքից ազատված կատեգորիաներին, ՉԵՆ ընդունվելու:
2.  01.05.2020 թ-ից հետո ճանապարհորդելու ցանկություն ունեցող երրորդ երկրների քաղաքացիների դիմումները կընդունվեն քննության, բայց դրանք կընդունվեն  բացառապես փոխկապակցված Վիզա-կենտրոնի գրասենյակներում և ոչ դեսպանատանը:
3. Երրորդ երկրների այն քաղաքացիների դիմումները, ովքեր ցանկանում են ճանապարհորդել մինչև 18.04.2020 թվականը և մինչ այժմ չեն քննվել, կարող են փոխել Հունաստան ժամանելու իրենց  ժամանակացույցը 01.05.2020-ից հետո՝ ներկայացնելով նոր ավիատոմսեր՝ բացասական պատասխանից, ինչպես նաև իրենց դիմումը որպես անընդունելի վերադարձնելուց խուսափելու համար:
4. Երրորդ երկրների այն քաղաքացիների հայտերը, ովքեր ցանկանում են ճանապարհորդել մինչև 18.4.2020 թվականը և արդեն իսկ ստացել  են մուտքի արտոնագիր, կարող են պահանջել իրենց առկա մուտքի արտոնագիրը (վիզան) չեղյալ հայտարարել և այն անվճար փոխարինել նորով, որն ուժի մեջ կմտնի 01.05.2020թ-ից հետո:
5. 18.4.2020-ից մինչև 01.05.2020 թվականը ճանապարհորդելու ցանկություն ունեցող երրորդ երկրների քաղաքացիների դիմումները կարող են ներկայացվել, սակայն հստակ հայտնի չէ, որ կկարողանան ճանապարհորդել, եթե իրավիճակը չկայունանա: Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Հունաստան մուտք գործել 01.05.2020թ-ից հետո:
6. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցները տեղի կունենան ոչ թե Դեսպանությունում, այլ Վիզա-կենտրոնի գրասենյակներում:

Top